Գեղարքունիքից հանրապետական օլիմպիադային կմասնակցի 84 աշակերտ
Դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքից հայտագրվել է 3400 աշակերտպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները և հաղթողները Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ երաշխավորվել են՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի տվյալներով, Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ:
Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից` մաթեմատիկա, ֆիզիկա, իմֆորմատիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց եկեղեցու պատմություն, աշխարհագրություն, նախնական զինվորական պատրաստվածություն:
Օլիմպիադայի հանրապետական փուլն արդեն մեկնարկել է մարտի 15-ից, և կանցկացվի մինչև մայիս ամիսը: Գեղարքունիքի մարզից մաթեմատիկա առարկայից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին երաշխավորվել է մասնակցելու 3 աշակերտ, քիմիա առարկայից` 10, կենսաբանությունից` 6, ռուսաց լեզվից` 7, անգլերենից`5, ֆրանսերենից` 1, գերմաներենից` 5, հայ գրականությունից, պատմությունից, հայոց լեզվից, հայոց եկեղեցու պատմությունից և աշխարհագրությունից` 8-ական, նախնական զինվորական պատրաստվածությունից` 7 աշակերտ, իսկ ֆիզիկա, ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաներից օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակից չի երաշխավորվել:
Նախորդող հրապարակումներ՝
Մարզպետ. Լոռու 62 դպրոցների տնօրենների հետ շատ առարկայական խոսակցություն պետք է տարվի
Դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքից հայտագրվել է 3400 աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում