Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպե՞տ. «Հրապարակ»
Թեև նշվում էր, որ կադրային փոփոխությունները կսկսվեն ապրիլի 24-ից հետո, սակայն երեկ արդեն լուր տարածվեց, որ «սկսել ա»: Առաջինը Արամ Հարությունյանի հրամանն էր, ում Կոտայքի մարզպետի պաշտոնից Սերժ Սարգսյանը տեղափոխում է Ջրային տնտեսության պետական կոմիտե: Կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր Վահե Հակոբյանի հրաժարականից հետո: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Առաջիկայում սպասվում են մարզպետների փոփոխություններ: Պաշտոնին հրաժեշտ կտա նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում հետ Հովիկ Աբրահամյանը դժվար է աշխատում: Որպես Կոտայքի մարզպետի թեկնածու, հոլովվում է Աբովյանի քաղաքապետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի անունը»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: