Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը կներկայացվի ապրիլին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացել ապրիլին: Մասնագիտական հանձնաժողովից էլ նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ թե փոփոխությունների ամբողջական տեքստ կներկայացնեն, այլ ընդամենը մի հատված, քանի որ ամբողջը չեն հասցնի ավարտուն տեսքի բերել:
«Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պատրաստվում է նաև այս ամսվա ընթացքում մամուլի ասուլիսով հանդես գալ և ներկայացնել, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները: Իսկ մինչ այդ, հանձնաժողովի անդամները խառն են և անգամ հեռախոսազանգերին չեն հասցնում պատասխանել:
Իշխող Հանրապետական կուսակցության անդամները շարունակում են մնալ այն կարծիքին, որ մասնագիտական հանձնաժողովը, այդուամենայնիվ, փոփոխությունների երկու տարբերակ է քննարկման ներկայացնելու, մի տարբերակում կպահպանվի կառավարման գործող կիսանախագահական մոդելը, մի տարբերակում կառաջարկվի խորհրդարանական մոդելը: Չի բացառվում, միանգամից հանրաքվեի դրվեն թե առաջին և թե երկրորդ տարբերակները»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին