Զարիֆ. Իրանի և «5+1 խմբի» միջև այսօր համաձայնագիր չի ստորագրվի
«Իրանի և «5+1 խմբի» միջև այսօր համաձայնագիր չի ստորագրվի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ամփոփելով Լոզանում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների հերթական փուլը, նշել է. «Չնայած արդյունավետ բանակցություններ ենք ունեցել, սակայն դեռ վերջնակետին չենք հասել. Մենք սկզբից էլ հայտարարում էինք, որ այսօր համաձայնագիր չի ստորագրվելու, համատեղ հայտարարությունն էլ դեռ պատրաստ չէ, հույս ունենք, որ գիշերը կկարողանանք պաշտոնական տեղեկատվություն տրամադրել»:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քիչ առաջ Լոզանում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների 8-րդ հանդիպումը:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդում: