Զոհրաբյան. ԲՀԿ-ն շարունակելու է հետևողական լինել երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրների լուծման գործում
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
ԲՀԿ նախագահը Չինաստանի դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական լինել երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրների լուծման գործում:
Համաձայն «Բարգավաճ Հայաստանի» և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի, Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջև առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. Մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաև երիտասարդական և կանանց կառույցների փոխայցերի հարցերը£ Իր խոսքում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանի կարևորագույն քաղաքական ուժերից է և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ: