Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը, նույն տեղում
Բրազիլական սերիալի իսկական սցենար: Հենց նույն երկրում եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը:
Ռաֆաելա, Ռոշել, Տագիան քույրերի հարսանեկան արարողություններն անցկացվել են նույն օրը նույն տեղում: 29-ամյա հարսանցուները հագել են միանման հարսանեկան շորեր, սանրվածքն ու դիմահարդարումը ևս նույն է եղել: Նրանց փեսացուներն էլ միանման են հագնված եղել՝ միևնույն սանրվածքներով:
«Լենտա.ռու»-ն փոխանցում է, որ փեսացուները պատմել են, թե վախենում էին հարսանցուներին շփոթել, սակայն նման բան տեղի չի ունեցել:
«Ես իսկույն հասկացա, թե եկեղեցի մտնող երեք քույրերից որն է իմ հարսանցուն, որովհետև նա երեքից ամենասիրունն էր»,-ասել է նորափեսաներից մեկը: