2014-ին մարտական կորուստների թիվն աճել է
2014 թվականի ընթացքում Հայաստանի Զինված ուժերում արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան 40 դեպք, իսկ 2013-ին այդ դեպքերի քանակը կազմել է 29: Դրանց հետևանքով մահացել է 44 զինծառայող, իսկ 2013-ին՝ 30 զինծառայող: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության ծրագրից, որը այս օրերին Ազգային ժողովում դրվել է շրջանառության մեջ և հավանաբար մյուս քառօրյա նիստերում կքննարկվի:
Հակառակորդի կողմից կատարվել է 26 հայ զինծառայողի սպանություն, այն դեպքում երբ 2013-ին այդ դեպքերի քանակը եղել է ընդամենը 6:
Բացի այդ, Զինված ուժերում մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. գրանցվել է սպանության 2, 2013-ին 3 դեպքի համեմատ, ականի պայթյունից մահացել է 2 զինծառայող, 2013-ին այդպիսի 1 մահ է գրանցվել, զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով մահացել է 1 զինծառայող, նույնքան էլ 2013-ին: 2014-ին ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու 3 դեպք է գրանցվել, մինչդեռ 2013-ին եղել է նման 8 դեպք: Հիվանդություններից Զինված ուժերում մահացել է 4 զինծառայող, 2013-ին գրանցված 4 դեպքի համեմատ, ավտովթարից 1 զինծառայող է մահացել, իսկ 2013թ.՝ 4, դժբախտ պատահարից 3 զինծառայող է մահացել, նույնքան էլ 2013-ին: Ըստ ծրագրում նշված հաշվետվության դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է 2 զինծառայող:
2014-ին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1,330 զինծառայող, ինչը 16-ով քիչ է 2013-ին արձանագրված դեպքերից:
58 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք, իսկ 2013-ին՝ 52, 1,271 զինծառայող միջին ծանրության վնասվածք է ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները