«ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով. Հրանտ Բագրատյան». «168 Ժամ»
«Տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իմ խորին համոզմամբ՝ չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը մտել է ԵՏՄ արտահանումն ավելացնելու համար, սակայն ՀՀ ԿԲ-ն արժևորել է դրամը ռուբլու նկատմամբ 37.5%ով, ինչի արդյունքում, արտահանողը հայտնվել է վատ վիճակում. «ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը ռուբլու, առավել ևս՝ դոլարի, նկատմամբ: Պլանավորած արժեզրկել, և սա բազմիցս ասվել է, անկախ գնաճային հետևանքներից, որպեսզի տնտեսությունը շնչի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան