ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին արտոնյալ տոկոսադրույք հեռահար միջոցով ավանդ ձևակերպելիս
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է Ինտերնետ-բանկինգ համակարգով ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն: 2015թ. ապրիլի 1-ից հաճախորդի կողմից ՀՀ դրամով Ինտերնետ-բանկինգի միջոցով ավանդ ձևակերպելիս բանկում գործող տոկոսադրույքներին կգումարվի 0.25% արտոնյալ տոկոսադրույք: Այս մասին տեղեկացնում է բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինտերնետ-բանկինգով ավանդ ներդնելու նվազագույն գումարը 10 հազ. ՀՀ դրամ է, իսկ առավելագույն տոկոսադրույքը` 17.75%:
Նշված միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդը արտոնյալ տոկոսադրույքից բացի հնարավորություն ունի ցանկացած ժամանակ ավանդի ու համալրված տոկոսագումարների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև շուրջօրյա առցանց ռեժիմով համալրումներ կատարելու Հայաստանում կամ արտերկրում առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու:
Ավանդների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք բանկի www.vtb.am կայք` «Ժամկետային ավանդներ բաժին»: