Հայ շախմատիստները՝ «Աերոֆլոտ-օփենում»
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփենում» յոթ տուրից հետո «A» մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4,5, Սերգեյ Գրիգորյանցը և Հովհաննես Գաբուզյանը` 4-ական միավոր: Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Իվան Բուկավշինը, Դանիիլ Դուբովը և Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«B» մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5,5 միավոր և Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) ու Լին Չենի (Չինաստան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վահե Բաղդասարյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 4,5-ական միավոր:
«C» մրցաշարում Բորիս Օֆիցերյանը և Արթուր Ղարագյոզյանը վաստակել են 5-ական միավոր: