Նախարարը՝ ՄԻԵԴ վճիռների մասին. «Չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին»
«Իհարկե, մտահոգիչ են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռները, բայց այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի, այսինքն չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի վճիռներ՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի», «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործերով։
Նախարարի խոսքով, չեն կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, քանի որ այդ դեպքում որևէ դատավոր չի ցանկանա աշխատել այդ համակարգում:
«Չենք ուզում չէ՞ առանց դատական համակարգի երկիր ունենալ: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա շատ կարևոր է երկրի համար»,- նշեց Հ. Մանուկյանը:
Ըստ նրա, չկա դատական զարգացած համակարգ ունեցող որևէ մի երկիր, որտեղ եվրադատարանում պարտվելու համար դատավորից գումար գանձեն:
«Մենք պետք է կարողանանք դատական համակագը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը քիչ լինի, մարդու իրավունքների խախտման դեպքերը քիչ լինեն: Իդեալական դատական համակարգում էլ լինում են դատական սխալներ: Մենք արդյունավետությունը բարձրացնելու միջոցով պետք է հասնենք Հայաստանի դեմ կայացվող վճիռների նվազմանը, այլ ճանապարհ չկա»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ գործով Հայաստանը կվճարի մոտ 62 հազար եվրո
ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ եղած գործերով կոնվենցիայի խախտումներ է արձանագրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում