Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածած տղամարդն այսօր ազատ է արձակվելու. «Հրապարակ»
Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածած Կարեն Արայանն այսօր՝ ապրիլի 3-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նա ձերբակալվել էր 2011-ի հոկտեմբերի 5-ին, դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ 2013-ի համաներումը նրա վրա չէր տարածվել։ Նա պատիժը կրել էր, ինչպես բերդում են ասում «կալենդար»։ Նրա պատժի ժամկետը լրանում է ապրիլի 5-ին, բայց քանի որ այդ օրը կիրակի է, ուստի դատապարտյալն ազատ է արձակվում շաբաթվա վերջին աշխատանքային օրը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան