Համաներում հայտարարելու հարցը դեռ հստակեցված չի. «ՀԺ»
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա դրությամբ համաներում հայտարարելու մասին որևէ նախագիծ չէր ստացել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Բայց սպասվու՞մ է նման փաստաթուղթ, որովհետև մեկ ասում են՝ համաներում լինելու է մեկ ասում են՝ չի լինելու՝ հարցին Սահակյանը պատասխանել է. «Սպասել միշտ էլ կարելի է: Մենք պետք է հասկանանք, թե համաներումը ում վրա է տարածվելու, վերջին համաներումն ի՞նչ հետևանքներ է ունեցել: Այսինքն՝ դա միայն ցանկությունների դաշտից չէ: Գործ ունենք բավական լուրջ գործընթացի հետ, որը պետք է մտածված լինի: