«Գազպրոմ-Արմենիա»-ն դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, Համբարձումյանը ՕԵԿ-ից դուրս եկավ: 2012-ին նա ԱԺ պատգամավոր դարձավ թիվ 29 ընտրատարածքից և այժմ ՀՀԿ խմբակցության անդամ է: Ուշագրավն այն է, որ ինքը՝ պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է:
Երբ «Ժողովուրդ»-ը խնդրել է նրան մեկնաբանել դատական գործընթացը, նա ասել է. «Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվե՞լ, դիմել է դատարա՞ն: Տեղեկատվությունդ սխալ է, քուչի խոսակցություն է»: Բայց մենք փաստաթղթեր ունենք»,-ասել է պատգամավորը: