Նյուտոնը դետեկտիվ թրիլլերի հերոս կդառնա
Գիտնական Իսահակ Նյուտոնը կդառնա դետեկտիվ թրիլլերի հերոս: Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Սկզբունքներ»: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Կինոնկարի իրավունքը ստացել է Warner Bros ընկերությունը: Թե երբ ֆիլմը կհայտնվի վարձույթում, չի հաղորդվում: Սցենարի հեղինակը Դևիդ Գոյերն է՝ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի հեղինակը:
Ըստ ֆիլմի սյուժեի, Նյուտոնը հետապնդում է հանցագործին, ով ներշնչանք է ստանում գիտնականի հետազոտություններից մեկից: Գործողություննները ծավալվում են 400 տարի առաջ:
2012-ին արդեն Նյուտոնի մասին ֆիլմ էր նկարահանվել, գլխավոր դերում հանդես էր եկել Ջոնաթան Հայդը: