Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին (տեսանյութ)
Տարեվերջին հնարավոր է հրատարակվի չորս գիրք Տիգրանակերտի մասին, որոնք կներկայացնեն քաղաքան ամբողջությամբ և նրա մշակությանին առանձին դրսևորումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:
«Տասը տարիների հեռվից կարելի է մտածել, որ բավականին շատ աշխատանք է արված և Արցախի Տիգրանակերտի հայտնաբերումը որոշակի գաղափար, նպատակ ուներ իր մեջ, այն միայն սովորական ակադեմիական հետազոտություն չէր»,-նշեց բանախոսը:
Նրա խոսքերով միշտ չէ, որ կարելի է չիրականացված նախաձեռնությունները պատճառաբանել կառավարական շրջանակների վերաբերմունքով, անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությամբ. «Երբ որ մենք պեղումները նախաձեռնում էինք, ֆինանսական աջակցությունը շատ փոքր էր, դրա համար ստեղծվել է Տիգրանակերտին աջակցողների խումբ, մինչև 2008 թվականին Արցախի իշխանություններն իրենց վրա վերցրեցին ֆինանսավորումը, որը մինչև այսօր էլ շարունակվում է» :
Արցախի Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին մանրամասն տեսանյութում :
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան