Հարցվածների 21 տոկոսը տեղյակ չէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներից (տեսանյութ)
Հայաստանի 1500 բնակչի 47 տոկոսը տեղյակ չէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված կառավարական հանձնաժողովից, որը նախաձեռնել է ﬕջոցառումների շարք: «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության անցկացրած սոցհարցման ընթացքում հարցվածները պատասխանել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը նախաձեռնել է ﬕջոցառումների շարք: Տեղյակ եք արդյո՞ք այդ հանձնաժողովի մասին» հարցին:
Հեռախոսային հարցումներին (CATI) մասնակցել է 1500 հոգի Երևանից և մարզերից: Հարցման ժամանակահատվածն է՝ մարտի 2-14: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվածների 21 տոկոսն ընդհանրապես տեղեկացված չէ, թե ինչպիսի միջոցառումներ են անցկացվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Հարցված 1500 բնակչի 63 տոկոսն ապրիլի 24-ին այցելելու է Ծիծեռնակաբերդ:
Հարցվածների 38 տոկոսը ցանկություն է հայտնել մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին, բայց տեղյակ չէ ﬕջոցառումների ցանկի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները