Հայաստանցիները վստահում են ՀՀ Զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանության բանակին. Հարցում
Հայաստանի 1500 բնակչի 38 տոկոսի կարծիքով, վերջին ժամանակահատվածում Ադրբեջանն ակտիվացել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ օգտվելով ՀՀ ներքաղաքական իրավիճակից: Երևանի և մարզերի բնակիչներն իրենց տեսակետն են հայտնել «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտի 2-14-ը անցկացած հեռախոսային հարցումների ժամանակ: Սոցիալական հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվածների 86 տոկոսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն այսուհետ ևս հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները