Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»
Երևանցի 22-ամյա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն առաջին մրցանակը նվաճեց Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ-օփենի» «B» մրցաշարում: Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և չորրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:
Նույնպիսի արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 6-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
«C» մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օֆիցերյանը և Արթուր Ղարագյոզյանը 6,5-ական միավորով բաժանեցին 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Օֆիցերյանը երրորդն էր, Ղարագյոզյանը` չորրորդը:
«A» մրցաշարում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեցին համապատասխանաբար 5 և 4,5 միավոր: 7 միավորով առաջին մրցանակը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: