Մարիաննա Շիրինյանը ելույթ կունենա Հայաստանում
Սկանդինավյան հյուրախաղերին կատարվելիք համերգային ծրագիրը կներկայացվի Երևանում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին տեղեկացնում են ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ծրագրում հնչելու է Խաչատրյան (հատվածներ «Սպարտակ» բալետից), Գրիգ (Դաշնամուրի կոնցերտ), Չայկովսկի (Սիմֆոնիա թիվ 6 («Պաթետիկական»)):
Համերգը կայանալու է ապրիլի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: