«Վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց՝ նրբերշիկ արտադրողն ու կինո արտադրողը պետք է լինեն նույն հարկային դաշտում»
««Հայֆիլմում» 1990-ական թվականներին հանդիպում էր վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Խոսում էինք կինոյի օրենքի, հարկային խնդիրների մասին, որպեսզի կինոն զարգանա: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ոչ մի հարկային արտոնություններ, նրբերշիկ արտադրողն ու կինո արտադրողը պետք է լինեն նույն հարկային դաշտում: Դա բերեց նրան, որ մեր կինոն կամաց-կամաց դառավ ներբերշիկ, այն, ինչ ունենք այսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Է. Բաղդասարյանի դիտարկմանը. «Սա շատ հետաքրքիր է։ Վկայում է մեր մտավորականության որոշ «ներկայացուցիչների» ողորմելի վիճակի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին։ Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են։ Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինոմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-1996-ին։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը։ Այս "մտավորականները" դժգոհ են։ Բայց հո չեն կարող կոնկրետ դժգոհություն արտահայտել ներկա իշխանություններին։ Այդ դեպքում ամեն ինչից կզրկվեն։ Իսկ մենք դեմոկրատ ենք։ Մեզ կարելի էր։ Հետո արի մի բան ասեմ էլի, մտածում են սրանք, սիրտս թեթևացնեմ։ Համ էլ ասածս, ըստ իրենց, կոնկրետ կլինի։ Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել»։
Նախորդող հրապարակում՝
«Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները