Ձվի օգտագործումը նվազեցնում է դիաբետի զարգացման վտանգը
Շաբաթական չորս ձու ուտելու դեպքում մարդը պաշտպանված է երկրորդ տիպի դիաբետի զարգացումից: Նման եզրկացության են եկել Արևելյան Ֆինլանդիայի համալսրանի գիտնականները, վերջերս անցկացրած հետազոտությունից: Ձվի նման քանակը թույլ է նվազեցնում է դիաբետի վտանգը երկու անգամ: Հաղորդում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Մասնագետները հիշեցնում են, որ այդ հիվանդությունը զարգանում է սխալ սնվելու, ճարպակալելու և անառողջ կյանք վարելու հետևանքով: Ինչ վերաբերում է հավկիթին, ապա գիտնականները դրա բաղադրությունը դեռ սկսել են ուսումնասիրել 80-ականներից: Աշխատանքներում ներգրավված է եղել 2300 կամավոր: Երեսուն տարի շարունակ գիտնականները հետևել են կամավորների սնունդին ու առողջական վիճակին:
Արդյունքում դիաբետ գրանցվել է 430 հոգու մոտ: Միաժամանակ, շաբաթական չորս ձու ուտողների պարագայում դիաբետի զարգացման վտանգը 37 տոկոսով ցածր է, քան շաբաթական մեկ ձու օգտագործողների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա