ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը որոշված է
Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը արդեն իսկ որոշված է: Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` վիետնամցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է «Իզվեստիա» պարբերականը:
«Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել էր, ուստի մենք հանձնարարեցինք մեր պատասխանատու գերատեսչություններին, ձեռնարկատետերին պատրաստել ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր»,- նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևի խոսքով` ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են և սպասվում է, ստորագրումը տեղի կունենա 2015 թվականի առաջին կեսում: