Մարտ ամսին Հայաստան պտուղ բանջարեղեն է ներկրվել հինգ երկրից
Մարտ ամսվա ընթացքում Հայաստանը թարմ պտուղ-բանջարեղեն է ներկրել հինգ երկրներից, հարևան Թուրքիայից՝ ամենաշատը: Ոչ բարեկամ երկրից Հայաստան է բերվել նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ, մանդարին, դդմիկ, սոխ և այլն:
Մյուս հարևանից՝ Իրանից Հայաստան է բերվել կաղամբ, գազար, տաքդեղ, կիվի, վարունգ, լոլիկ, սոխ ու նույնիսկ ձմերուկ՝ 1225 կգ քաշով:
Պակիստանից մարտ ամսվա ընթացքում Հայաստան մանդարին է ներմուծվել մի քանի անգամ, նախորդ ամսվա ընթացքում այդ երկրից այլ պտուղ-բանջարեղեն Հայաստան չի բերվել:
Հայաստանի մյուս հարևան Վրաստանից ներմուծվել է նարինջ, կիտրոն, սոխ և այլն:
Պանամայից մեկ ամսվա ընթացքում մեկ անգամ ներկրվել է արքայախնձոր՝ 2400 քաշով:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության հարապարակած տվյալների համաձայն, բուսասանիտարական հետազոտության արդյունքով որևէ դեպքում նիտրատների քանակությունը չի գերազանցել թույլատրելի սահմանը:
Միաժամանակ, մարտ ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է ճակնդեղ, կարտոֆիլ, կաղամբ, թարխուն, խաղող, լոլիկ, վարունգ: Թե որ երկրներ են արտահանվել պտուղ-բանջարեղենները ծառայությունը չի հստակեցրել, սակայն տեղական արտադրության պտուղ-բանջարեղենում էլ նիտրատների քանակությունը նորմայի սահմաններում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան