Իսլամական պետության ղեկավարները նպատակ ունեն Թուրքիայի և Վրաստանի տարածքով զենք առաքել Ադրբեջան
«Իսլամական պետության ղեկավարները նպատակ ունեն Թուրքիայի և Վրաստանի տարածքով զենք առաքել Ադրբեջան»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրաքի Սամարրա քաղաքի հյուսիսային շրջանների հրամանատար Օմադ ալ-Հեյդարը «Aktuell» ռադիոկայանին տված հարցազրույցում` տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հորեղբայրը` Ալի Սալեհ Էբրահիմ Աբդոլմոումենը, Սամարրայի շրջանում ձերբակալվելուց հետո խոստովանել է, որ նպատակ են ունեցել Թուրքիայի և Վրաստանի տարածքով զենքեր տեղափոխել Ադրբեջան և դրանք կենտրոնացնել Զակատալա քաղաքի շրջակայքում: