Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանի նախագահը ընդդիմություն է դարձել կառավարությանը
«Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատությամբ է հանդես եկել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու և ընդգծելու նրա քաղաքական ոչ կոռեկտությունը, երբ նախագահ ընտրվելուց հետո, հաջորդ օրն իսկ նա հակադրվեց այն թիմին, որն իրեն նախագահության էր բերել։ Նման բան հնարավոր չէ մտաբերել միջազգային պատմության մեջ։ Այսօր ևս կարող եմ հիշեցնել հասարակությանը` նրա տեղափոխումը Սաակաշվիլիի նստավայր, վետոներ կիրառելու նրա սովորույթը, կամակորությունները Նյու-Յորք այցելելու կապակցությամբ։ Կարելի է փաստել, որ նա ընդդիմություն է դարձել իր իսկ թիմին և չի բարձրաձայնում այդ մասին, չնայած իր բոլոր քայլերով ապացուցում է դա»,-ասել է Իվանիշվիլին կիրակի երեկոյան իր հեռուստահաղորդման եթերի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են