Թուրքիայում կրկին արգելափակել են Twitter-ն ու YouTube-ը
Դատարանի որոշմամբ՝ Թուրքիայում արգելափակել են Twitter ու YouTube մուտքերը, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Թուրքիան արգելափակել էր նշված կայքերի մուտքը 2014-ի տեղական ընտրություններից առաջ: Դա տեղի էր ունեցել վարչապետ Էրդողանի կոռուպցիայի մասին հեռախոսազրւոյցի ձայնագրումը հրապարակելուց հետո: Այս որոշումն արժանացել էր միջազգային հանրության քննադատությանն ու զայրույթին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի տեղական թերթեր հաղորդել են, որ ներկայիս արգելափակումը տեղի է ունեցել Ստամբուլի դատախազի՝ ատրճանակի սպառնալիքի տակ գտնվելու լուսանկարների պատճառով:
Մարտի վերջին թուրքական արմատականները գրավել ու սպանել են Ստամբուլում դատախազ Սելիմ Կիրեզին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում