Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքի հաջորդ օրն առավոտյան անհետացել է ակտիվիստներից մեկը
Բաքվում ընդդիմության անցկացրած հանրահավաքի հաջորդ օրն առավոտյան սկսվել են ակտիվիստների ձերբակալությունները: Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության (ԱՃԿ) անդամ Թյուրքել Ազերթուրքն անհետացել է Բաքվում, բացի դրանից, հայտնի է դարձել, որ ևս երկու ակտիվիստ ձերբակալվել են, իսկ մեկին էլ կանչել են ՆԳՆ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալը, ընդդիմության անդամ Ազերթուրքի մտերիմներն «Ազադլիգ» թերթի խմբագրությանը հաղորդել են, որ վերջինս պետք է հանդիպեր մի անձնավորության հետ, բայց սա էլ հայտնել է, որ չնայած իրենք պետք է հանդիպեին՝ Թյուրքելը հանդիպմանը չի ներկայացել: «Որտեղ է նա այժմ՝ մենք չգիտենք: Նրա հեռախոսը անջատված է»,- հայտարարել են անհետացած ադրբեջանցի ընդդիմադիրի մտերիմները:
Պորտալը, հղում կատարելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, գրում է, որ որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 15 օրով ձերբակալել է ընդդիմադիրներից մյուսին՝ Թյուրքել Ալիսոյային: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության ակտիվիստը մեղադրվում է ոստիկաններին հրամանին չհնազանդվելու համար:
Ադրբեջանական «Թուրան» լրատվաան գործակալությունն իր հերթին հավելում է, որ Սաբայիլի դատարանը համանման մեղադրանքով 25 օրով ձերբակալել է նաև Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության Սաբայիլի շրջանի բաժանմունքի նախագահ Սադիֆ Ղուրբանովին: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՃԿ փոնախագահ Հեզել Բայրամովան:
Համաձայն նյութի՝ Ազգային ճակատ կուսակցությունում հաղորդել են նաև, որ կուսակցության մեկ այլ ակտիվիստի՝ Էլչին Հասանովին, կանչել են ՆԳՆ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Գործակալությունը գրում է, որ այս ամենն իրականացվել է ապրիլի հինգին Բաքվում «Դադարեցնե՛լ թալանը» կարգախոսի ներքո կայացած հանրահավաքից հետո:
Հիշեցնենք, որ ապրիլի հինգին Ադրբեջանի Յասամալի շրջանի «Մեհսուլ» մարզադաշտում կայացել է Ազգային խորհրդի ժողովրդավարական ուժերի կազմում ընդգրկված ընդդիմադիր ուժերի հանրահավաքը, որին մասնակցել են շուրջ տաս հազար մարդ: Հանրահավաքն անցկացվել է «Դադարեցնե՛լ թալանը» կարգախոսի ներքո և ուղղված է եղել իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ, ինչը հանգեցրել է ազգային արժույթի արժեզրկմանը, բնակչության լայն զանգվածների կտրուկ աղքատացմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում ձախողմանը, կոռուպցիայի:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանը մահվան երկիր է. թուրք ակտիվիստ
«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսում
Բաքվում հանրահավաք է անցկացվել մանաթի արժեզրկման դեմ
Ադրբեջանում մեկնարկել է արշավ՝ ի պաշտպանություն ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում