Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ավագ ենթասպայի սպանության փաստով
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Փաստով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավագ ենթասպա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանի՝ հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվելը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավագ ենթասպայի զոհվելու օրը և ժամը նշված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում