Հոլիվուդյան հայտնի կինոաստղը «դատավոր» է դարձել
Հոլիվուդյան կինոաստղ Սթիվ Բուշեմին (Cobie Smulders) դարձել է Թրեյբեքի ապրիլի 15-ից 26-ը կայանալիք կինոփառատոնի (Tribeca Film Festival) ժյուրիի անդամներից մեկը: Ժյուրիի մյուս անդամներից են Քոբի Սմուլդերսը (Cobie Smulders), Դիլան Մաքդերմուտը(Dylan McDermott):
Թրեյբեքը Նյու Յորքի թաղամասերից մեկն է, որն առավել շատ էր տուժել 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչության հետևանքով:
Կինոփառատոնի նպատակն է եղել բարձրացնել ակտիվությունը, ապահովել մարդկանց տեղեկացվածությունը կինեմատոգրաֆիայի ոլորտից:
Այս տարի Բ ուշեմին գնահատելու է կարճամետրաժ ֆիլմեր ներկայացրած թեկնածուների աշխատանքը: Նաև ընտրվելու են լավագույն վավերագրական ու ֆանատաստիկ ֆիլմեր ներկայացրած ուսանողները:
Յուրաքանչյուր կատեգորիայում հաղթած թեկնածուն կստանա 150 հազար ԱՄՆ դոլար: