Ինչո՞ւ են լատինատառ Մայր Աթոռի հաղորդագրությունները
Քրիստոսի հարությունն ավետող հաղորդագրությունների լատինատառ լինելը որոշակի դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Նրանցից մի քանիսը լատինատառ գրությունը նույիսկ Մեսրոպ Մաշտոցի նկատմամբ արհամարհանք էին որակել:
Ինչո՞ւ հայերեն տառերով չեն Մայր աթոռի անունից ուղարկված հաղորդագրությունները: Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Մայր Աթոռը ամեն տարի Սբ Ծննդյան և Սբ Հարության տոներից առաջ դիմում է Հայաստանի երեք բջջային օպերատորներին հայտնի շնորհավորական ուղերձը հրապարակելու խնդրանքով, ինչին և բոլորը սիրով ընդառաջում են: Սակայն կերպը, թե ինչպես դա անել, նրանց որոշելիքն է: Մայր Աթոռը իրավասու չէ թելադրություններ անել, դրանք տեխնիկական հարցեր են, որոնց պարագային որոշումները մեզ վերապահված չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները