«Հիմնադիր խորհրդարանի» չորս անդամ բերման է ենթարկվել. «ՀԽ»
Այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: «Հիմնադի խորհրդարանի» քարտուղարությունից հայտնում են, որ նրանք ներկայացրել են «Հիմնադիր խորհրդարանի» շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: «Հիմնադիր խորհրդարան» ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և «Հիմնադիր խորհրդարան» ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Ըստ աղբյուրի, բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։
Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ նախապատրաստել), կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակումներ՝
Կանխվել է ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը
Հիմնադիր խորհրդարանը ոստիկանությունից պահանջում է կարգախմբեր հատկացնել՝ հանրահավաքների համար
Սահմանափակում` «Հիմնադիր խորհրդարանի»՝ Երևանի կենտրոնում երթ անցկացնելու վայրի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները