Վտանգավոր սնունդը տարեկան 2 մլն մարդկանց մահվան պատճառ է դառնում. ԱՀԿ
Վտանգավոր սնունդը տարեկան մոտ 2 մլն մարդկանց մահվան պատճառ է դառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը` ներկայացնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տվյալները՝ սննդային ծագման հիվանդությունների վերաբերյալ:
Նրա խոսքերով` սննդային ծագման հիվանդությունների մակարդակը շատ ավելի բարձր է, քան արձանագրվում է. «Անընդհատ առաջանում են նոր սպառնալիքներ և վտանգներ, քանի որ սննդի մատակարարումը և ամբողջ շղթան շարունակաբար դառնում են ավելի ու ավելի գլոբալիզացված»:
Հակոբյանը հավելեց, որ սննդային ծագման հիվանդությունները հանրային առողջության համար լուրջ մարտահրավեր են, քանի որ սննդի միջոցով կարող է փոխանցվել 200-ից ավելի հիվանդություն:
Թ. Հակոբյանն ասաց նաև, թե անհրաժեշտ է ընդլայնել միջոլորտային համագործակցությունը վտանգավոր սննդի հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով:
«Այս օրը հնարավորություն է ընձեռում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են սննդի արտադրությունում, գիտակցել սննդի անվտանգության կարևորությունը և ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտների հետ՝ սննդային ծագման հիվանդությունները կանխելու, հայտնաբերելու և դրանց արձագանքելու նպատակով»,- նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա