Պարգևատրվել են Տավուշի մարզի սահմանաբերձ համայնքների բուժաշխատողները
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողներն արժանացել են ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի:
ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից ավելի քան երեք տասնակ բուժաշխատողների պատվոգրեր հանձնվեցին:
Շնորհավորելով առողջապահական համակարգում աշխատող կանանց` Արմեն Մուրադյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման որակի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքները: Առողջապահության նախարարը բարձր է գնահատել համակարգում աշխատող կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա գործունեությունը, ընդգծել, որ նրանց ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա