Թուրքիայի զբոսայգում կոտրել են ադրբեջանական հուշարձանի հուշատախտակը. Report.az
Անհայտ անձինք կոտրել են թուրքական Թուրգութլու քաղաքի այսպես կոչված «Շեհիդների» պուրակում տեղակայված հուշատախտակը՝ նվիրված 1992 թվականի աղդամյան դեպքերի զոհերին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report.az կայքը:
Ինչպես նշվում է նյութում, այս մասին հայտարարել է Թուրգութլու շրջանի համայնքի նախագահ Թուրգայ Շիրինը: Նրա խոսքերով՝ հուշատախտակի որոշ մասեր կոտրված են, թուրքական դրոշը հանված է և նետված գետնին:
Գործակալությունը նշում է, որ զբոսայգին բացվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Թուրգութլու թաղամասի Օզգյուն փողոցում՝ տեղական համայնքային խորհրդի որոշմամբ:
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի` ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, որոնց Ադրբեջանի իշխանությունները մտածված կերպով պահում էին մարտական գործողությունների կիզակետում: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանական քարոզչամեքենան հասուն տղամարդուն ներկայացնում է 6-ամյա երեխա և «Աղդամյան դեպքերի զոհ»
Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները
Մութալիբովը 1992 թվականի Աղդամյան դեպքերի համար կրկին մեղադրել է իր քաղաքական ընդդիմախոսներին
Ադիբեկյան. Աղդամյան դեպքերում Ադրբեջանը փնտրում է ինդուլգենցիա` հայերի դեմ հետագա գազանություններ իրականացնելու
Թե ինչպես են «գերեվարված» ադրբեջանցու մոտ ականջներ «աճել»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում