Ծխախոտի ծուխը երեխաներին հոգեպես անառողջ է դարձնում
Պասիվ ծխելը ոչ միայն մեծացնում է քաղցկեղի, այլև անուշադրության ու հիպերակտիվության զարգացման վտանգը առավել հաճախ երեխաների մոտ: Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով 4-12 տարեկան 2357 երեխաների:
Գիտնականների կարծիքով, առավել մեծ է այդ հիվանդությունների զարգացման ռիսկը այն երեխաների մոտ, ովքեր օրական մեկ-երկու ժամ են անցկացնում ծխով լի սենյակում. Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Գիտնականները նաև հիշեցրել են, որ ծխախոտի ծուխը երեխայի մոտ ավելի ուշ տարիքում կարող է բերել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա