«Վերջին տարիներին գրանցվել է շաքարային դիաբետի աճ մինչև չորս տարեկան երեխաների մոտ»
2014-ի տվյալներով Հայաստանում ունենք 435 երեխա, որոնք ստանում են ինսուլին և ունեն տիպ մեկ շաքարային դիաբետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:
«Շաքարային դիաբետը երեխաների մոտ այն հիվանդությունն է, որը չի կարող չախտորոշվել, քանի որ այն ունի բավականին արտահայտված նշաններ և գանգատներ: Առաջին նշաններից են, երբ երեխան սկսում է շատ ջուր խմել, շատ միզել, թույլ է լինում, նիհարում է»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքերով, շաքարային դիաբետը երեխաների մոտ կարող է հենց նորածնային տարիքից լինել, ինչը բավականին հազվադեպ է լինում. «Հաճախ հիվանդանում են 5-14 տարեկան երեխաները, բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայաստանում նույնպես, գրանցվել է աճ մինչև չորս տարեկան երեխաների մոտ»:
Հարցին, թե ծնողներն ինչպես կարող են ինսուլին ձեռք բերել, Ե. Աղաջանովան պատասխանեց, որ ինսուլինը պետությունն անվճար տրամադրում է:
«Առանց ինսուլինի տիպ մեկ շաքարային դիաբետի ոչ մի բուժում հնարավոր չէ իրականացնել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ներկայումս մեր երեկաները ինսուլին ստանում են սրվակներով, ներարակման միջոցով: Բայց այժմ կան գրիչ-ներարկիչներ, որն ավելի հեշտ միջոց է ինսուլինի ներարկման համար, որն էլ երեխաներին թույլ է տալիս ավելի ճկուն օրվա ռեժիմ ունենալ»,-ասաց մանկական գլխավոր էնդոկրինոլոգը՝ նշելով, որ այդ գրիչներն այժմ կան Հայաստանում և վաճառվում են դեղատներում:
Անդրադառնալով ինսուլինն օրգանիզմ հասցնելու ավելի ժամանակակից միջոցներին, նա առանձնացրեց ինսուլինային պոմպերը, որոնք կրում է երեխան և կատետրի միջոցով օրվա մեջ ավտոմատ ստանում իրեն անհրաժեշտ ինսուլինի քանակը:
Մասնագետը նշեց, որ շաքարային դիաբետ ունեցող երեխան պետք է սնվի այնպես, ինչպես առողջ երեխան, սահմանափակում պետք է լինի միայն քաղցրի դեպքում. «Անկանոն քաղցրի օգտագործումը կբերի նրան, որ երեխայի արյան մեջ շաքարները կտատանվեն: Եթե դժվարանում են սահմանափակել, ապա պետք է քաղցրը օգտագործել ուտելու ժամերից հետո, որպեսզի ներարկված ինսուլինը ծածկի դա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա