Ընտանեկան խնդիրները կարող են երեխաների ճարպակալման պատճառ դառնել
Ընտանեկան խնդիրներով պայմանավորված խրոնիկական սթրեսը կարող է բերել անչափահասների ճարպակալման: Գիտնականները վերլուծել են 1975 -1990-ի ընթացքում ծնված 4700 անչափահասի տվյալներ: Ընտանեկան երեք տիպի խնդիրների ազդեցությունն է ուսումնասիրվել՝ ընտանիքի անկում, ֆինանսական դժվարություններ, հիվանդ մայր:
Ամուսնալուծությունն ու ֆինանսական դժվարությունները, «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, հատկապես բերում է աղջիկ երեխաների ճարպակալմանը, իսկ մոր առողջությունը՝ տղա երեխաների:
Հետազոտողները պարզել են, որ աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են արձագանքում սթրեսին: Մասնագետների կարծիքով, այդ առանձնահատկությունները հաշվի առնելով պետք է պայքարել երեխաների ճարպակալման դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա