Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել. Վարչապետ
Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և չեն լինելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով Հիմնադիր խորհրդի անդամների ձերբակալման մասին հարցին:
Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե Սեֆիլյանը և մյուսները կարող են դառնալ քաղբանտարկյալներ ու հավելեց.«Դա ձեր ասելով չէ, ձեր նշած որակումները ես չեմ ընդունում, քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել»:
Այնուհետև հավելեց. «Բոլորն օրենքի առաջ հավասար են: Ամենը օրենքի շրջանակներում է եղել»:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին խուզարկություններից հետո ձերբակալվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ նախապատրաստել) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան