Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կառաջադրվի նաև ԱԺ ներքին գործերի հանձնաժողովի նախկին փորձագետը. «ՀԺ»
Մայիսին սպասվող Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կառաջադրվի նաև ԱԺ ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին փորձագետ, ԱԺ ՏԻՄ հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանը: Այս տեղեկությունը երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում, հաստատել է ինքը՝ Գևորգյանը:
«Ընտրության օրը դեռ չի նշանակվել, ակտիվ քննարկումների փուլ է, երբ օրը նշանակվի, կհայտարարենք»,- ասել է Գևորգյանը:
Ի դեպ, սույն ընտրությունների առանձնահատկությունը, թերևս, կայանում է նրանում, որ հիմնականում անկուսակցական առաջադրումներ են սպասվում: ՀՀԿ-ն, կարծես թե, չի պատրաստվում պաշտոնապես Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրել, չնայած՝ հանրապետականները այս հարցում դեռևս քննարկումների փուլում են: