Իրանի պետական արարողակարգի ծառայությունը Էրդողանին տհաճ անակնկալ է մատուցել
«Թուրքիայի նախագահը Թեհրանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ սառը ընդունելության է արժանացել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ նախօրեին մեկօրյա պաշտոնական այցով Իրան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ սառը ընդունելության է արժանացել: Առաջին անգամ Իրանի պետական արարողակարգի ծառայությունը դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակից է դարձրել նաև ձիերի, որոնց հեծյալները ձեռքներին պարզել են կարմիր դրոշներ՝ «Ով Աբա Աբդալլահ Հոսեյն» (Հոսեյնը շիաների 3-րդ իմամն ու Մոհամմադ մարգարեի թոռն է) գրությամբ:
«Թուրքիայի նախագահը շվարած և զարմացած հայացքով նայում էր շիական դրոշները պարզած ձիավորներին. Այդ կերպ Իրանը հստակ պատասխան տվեց նեոսմանիզմի վերաբերյալ Էրդողանի պատրանքներին:
Ժամանակին Սեֆյան Իրանի շահ Իսմայիլը, երբ շիիզմն Իրանում հռչակեց որպես պետական կրոն, կարողացավ սահմանափակել Իրանի ազդեցության գոտիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի հավակնությունները. Իսկ այժմ Իրանը շիական դրոշներով հեծյալների միջոցով Էրդողանին ցույց է տալիս, թե կխոչընդոտի Թուրքիայի կողմից տարածաշրջանում նեոօսմանական իսլամի տարածմանը»,-նշում է իրանական աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները