Ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը Հայաստան է գալիս (լուսանկարներ)
Համերգներ չեն սպասվում: Նա Հայաստան է եկել երկրին ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք` Քայնե Ուեսթը, որ 2007 թվականին ճանաչվել էր որպես հինգերորդ «Լավագույն ֆիլանտրոպ-աֆրոամերիկացին», ի վերջո ամուսնացավ հայտնի պոռնոաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի հետ:
Այս տարի այս ընտանեկան զույգը, դստեր հետ, որոշել է լինել Հայաստանում, աշխարհին ցույց տալու «իրենց հայկական ծագումը»:
«Նրանք իսկապես հպարտանում են իրենց հայկական ժառանգությամբ և ցանկանում են լավ ժամանակ անցկացնել այնտեղ: Հայաստանն այս սեզոնի ամենամեծ ուղևորությունն է», -ասել է Daily Mail-ի «աղբյուրը»:
Պիտի նկատել, որ մինչ հայ հասարակությունը Քիմ Քարդաշյանի հետ կապում է «երկիրը գովազդելու» իր «հույսերը», Քիմ Քարդաշյանը ջանք չի խնայում իրեն ներկայացնել որպես մի ազգից, որ ենթարկվել է ցեղասպանության: Ցավալի ներդաշնակություն:
Այսպիսով` Քայնե Ուեսթը այստեղ կմնա 8 օր: Այդ օրերի ընթացքում կկազմակերպվեն «Մնացեք Քարդաշյանների հետ» (Keeping Up With The Kardashians) ֆիլմի նկարահանումները:
Լուսանկարները` Daily Mail-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին