Հայերը պետք է «Ամոթի պատ» կառուցեն` ապրիլի 24-ին Գալիպոլի գնացողների համար. Սասունյան

Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ, դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:

Օրինակ, հենց հիմա, բազմաթիվ պետությունների ղեկավարներ անամոթաբար պատրաստվում են ապրիլի 24-ին մեկնել Գալիպոլի՝ տոնելու մեկդարյա թուրքական հաղթանակը, շատ լավ իմանալով, որ մասնակցելու են կեղծ ամսաթվով մի արարողության, որ նախատեսված է Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը խափանելու համար:

Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին... Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:

Թվում էր, թե Էրդողանի դատապարտելի գործողություններից հետո, ինչպիսիք են աջակցությունը «Իսլամական պետությանը», փողերի լվացումը, լրագրողների բանտարկումը, խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում կրակելու հրաման տալը և այլ բազմաթիվ խախտումներ, նա միջազգային հանրության կողմից կդիտվեր որպես անցանկալի և արհամարհված անձնավորություն...

Ցավոք, շատ օտարերկրյա ղեկավարներ կան, որոնք ջերմ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ և պատրաստ են անկողին մտնել «սատանայի» հետ՝ հետամուտ լինելով իրենց խեղաթյուրված շահերին: Թեև բազմաթիվ երկրներ իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն ամենազարմանալին Իսրայելի ղեկավարների վարքագիծն է Թուրքիայի հանդեպ՝ նկատի առնելով Էրդողանի թունոտ հակասեմական հայտարարություններն ու հակաիսրայելական գործողությունները... Այդուհանդերձ, հազիվ թե Իսրայելի համարձակ վարչապետ Բենջամին Նեթանյահուի կողմից որևէ քննադատական խոսք լսենք Թուրքիայի ղեկավարի հասցեին: Պետք չէ զարմանալ, եթե Նեթանյահուն Գալիպոլի ուղարկի Իսրայելի մի բարձրաստիճան պաշտոնյայի...

Արդեն մի քանի տասնամյակ է, որ Իսրայելի ղեկավարները հանդուրժում են թուրքական լրատվամիջոցներում առկա ռասիստական հայտարարությունները և նույնիսկ աջակցում Թուրքիայի ժխտողականությանը Հայոց ցեղասպանության հարցում՝ չցանկանալով թշնամանալ Թուրքիայի հետ և վտանգել Ստամբուլում ապրող հրեաների կյանքը: Մեզ ասում էին, թե Իսրայելը ստիպված էր հանդուրժել Թուրքիայի անվայել պահվածքը, քանի որ այն թույլ էր տալիս հրեաներին Իրանից փախչելիս հատել նրա սահմանը, իսկ մեկ հրեայի կյանքի փրկությունն ավելի կարևոր էր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մինչև մեկ տասնամյակ առաջ, Իսրայելի իշխանությունները զգուշավոր էին որևէ քայլ ձեռնարկելիս, որպեսզի չվնասեն իրենց երկրի ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ: Այժմ, երբ Թուրքիան դարձել է բացահայտ թշնամական երկիր, Իսրայելի ղեկավարները բոլորովին անտրամաբանական դիրքորոշում են որդեգրել՝ հանկարծ մի այնպիսի բան չանենք, որն ավելի կվնասի Թուրքիայի հետ մեր «փխրուն» հարաբերությունները...

Անցյալ ամիս Լոս Անջելեսի «Ջյուիշ ջըռնալը» (Jewish Journal) Սիմոնե Վիլսոնին գործուղեց Թուրքիա՝ այնտեղ ապրող հրեաների վիճակի մասին հաղորդելու համար: Երբեմնի ծաղկուն հրեական համայնքի մնացորդների վիճակը նա նկարագրեց որպես անհույս. «Հրեաները և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ մեծ խտրականության են ենթարկվում՝ գույքային իրավունքների, լեզվի և կրթության ազատության, պաշտոնների բարձրացման և այլ առումներով»: Հրեա բնակչությունը 500 հազարից նվազել է մինչև 17 հազար և շարունակում է կրճատվել: 2003 թվականին շատ հրեաներ հասկացան, որ այլևս չեն կարող մնալ Թուրքիայում՝ Ստամբուլի «Նեվե Շալոմ» և «Բետ Իսրայել» սինագոգերի վրա ահաբեկչական հարձակումներից հետո, երբ սպանվեցին 27 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: «Հանրային ոլորտում առկա համատարած հակասեմականությունը ևս անժխտելի դեր է խաղացել» հրեաների արտագաղթի համար, հաղորդում է Վիլսոնը: Ըստ Հակազրպարտչական լիգայի (ADL) հարցախույզի՝ թուրքերի գրեթե 70 տոկոսը հակասեմական վերաբերմունք է տածում»:

Թուրքիայում հրեական փոքրամասնության վիճակը օրեցօր ավելի անտանելի է դառնում: Անցյալ սեպտեմբերին «Ստամբուլի կենտրոնում գտնվող բջջային հեռախոսների խանութի ցուցափեղկին վրա գրված էր. «Հրեա շներին մուտքն արգելված է»», հաղորդում է Վիլսոնը: Տեղական հրեական թերթի խմբագիր Մոիս Գաբայը գրել է. «Մենք ամեն օր ենթարկվում ենք սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների»: Անցյալ հուլիսին Էրդողանն իր ծայրահեղ ատելությունը հայտնեց հրեաների հանդեպ՝ քարոզարշավի ժամանակ թուրք հասարակությանը ասելով՝ «Նրանք [հրեաները] օրնիբուն անիծում են Հիտլերին, սակայն իրենց բարբարոսությամբ գերազանցեցին Հիտլերին»: Անկարայի քաղաքապետ և Էրդողանի իշխող կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը գովաբանեց մի թուրք երգչի, որը հայտարարել էր՝ «Թո՛ղ Աստված օրհնի Հիտլերին»: Հունվարի 27-ին, Անկարայում Հոլոքոստի հիշատակության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշվեց, որ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը սաստել է Իսրայելին՝ Գազայում ժամանակակից Հոլոքոստ իրականացնելու համար:

Իսրայելի, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության լռությունը թուրքական անարգալից վարքագծի դեմ, ստեղծել է վերահսկողությունից դուրս գտնվող մի հրեշ: Բոլոր նրանք, ովքեր շփացրել են Էրդողանին, պարտավոր են զսպել նրան՝ մինչ նա իսկական չարիք կդառնա տարածաշրջանում և աշխարհում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}