Անկարան նշել է Կահիրեի հետ հարաբերությունները վերականգնելու նախապայմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է ազատ արձակի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին և չեղյալ հայտարարի նրա աջակիցների մահապատժի դատավճիռը, որից հետո միայն Անկարան կկարգավորի իր հարաբերությունները Կահիրեի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Պրն. Մուրսին ձայների 52 տոկոսով ընտրված նախագահ է: Նրանք պետք է ազատեն իրեն»-ասել է Էրդողանը` ավելացնելով, որ 3000-ից ավել մարդ է մահապատժի դատապարտվել, ինչը պետք է չեղյալ հայտարարվի:
Նրա խոսքով, Թուրքիան չի միջամտում Եգիպտոսի ներքին գործերին, այլ խոսում է ազատությունների դեմ կատարվող դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերություները լարվել էին 2013 թվականի ամռանից, երբ Եգիպտոսի գործող նախագահի գլխավորությամբ հեղաշրջում կատարվեց և տապալվեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունները: