Ադրբեջանում կոչ են անում չեղյալ հայտարարել Comedy Woman նախագծի համերգը՝ անձնակազմում հայերի առկայության պատճառով
Ադրբեջանում արձանագրվել է հայատյացության դրսևորման հերթական դեպքը: «Տղաների մոլորակը Բաքվից» թատրոնի ղեկավար Թահիր Իմանովը կոչ է անում չեղյալ հայտարարել Բաքվում Comedy Woman նախագծի համերգը, քանի որ վերջինիս հիմնադիրները և խմբի մի քանի մասնակիցներ հայեր են: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Oxu.az լրատվական պորտալը:
Իմանովը դժգոհություն է արտահայտել թատրոնի ամբողջ անձնակազմի անունից՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այդ համերգը, քանի որ Comedy Woman-ը «հայկական նախագիծ է, այն ղեկավարում են հայերը», և այս նախագծի մեջ ներդրված ամբողջ գումարը գնալու է ղեկավարության գրպանը՝ «հայերի գրպանները»:
«Ուզես, թե չուզես, յուրաքանչյուր հայ, ով վաստակում է արտասահմանում, գումար է ուղարկում հայրենիք»,- նկատել է Իմանովը և մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը` վստահեցրել, թե մինչ Արցախյան հակամարտության կարգավորումը հայերի հետ համատեղ նախագիծ չպետք է իրականացվի: Նա նաև հիշեցրել է այն մասին, որ մի քանի տարի առաջ Ադրբեջան են հրավիրել նաև «ազգությամբ այնպիսի հայերի, ինչպիսիք է Իրինա Ալեգրովան», ում երգացանկում առկա է «Իմ Հայաստան» երգը:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանցի երգչուհին վիրավորվել է Big Apple Music Awards-ի կազմակերպիչներից ու սկսել շահարկել «հայկական գործոնը»
Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Հայատյացության խորը արմատները Ադրբեջանում. «Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը