Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս. «ՉԻ»
«Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս։ Ընդ որում հիմնականում թանկացել են պարենային ապրանքները՝ 6.7 տոկոս, սպառման ապրանքները՝ 5.8 տոկոս, ոչ պարենային ապրանքները՝ 4.4 տոկոս: Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի, մարտ ամսին, փետրվարի համեմատ, տեղի է ունեցել 0.1 տոկոս գնանկում։ Նկատենք, սակայն, որ խանութների գները միանգամայն այլ բանի մասին են վկայում, եթե հաշվի չառնենք երբեմն-երբեմն հայտարարվող «զեղչերը», որոնք որպես կանոն գործում են պարենային այն ապրանքների դեպքում, որոնց պիտանելիության ժամկետը շատ մոտ է ավարտին»,-այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն» թերթը։