Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը գրել է, որ այս տարվա հունվար փետրվար ամսիներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 31.3 տոկոսով: Այս տարի արտադրվել է 1մլն 547 հազար 600 լիտր կոնյակ, անցած տարվա 2 մլն 523 հազար 700 լիտրի դիմաց:
Գարեջրի արտադրության ծավալներն անցած տարվա 1մլն 760 հազար լիտրի դիմաց այս տարի կազմել են 1 մլն 499 հազար 200 լիտր, այսինքն՝ կրկին նվազում է արձանագրվել:
Այս երևույթները ըստ որոշ փորձագետների պայմանավորված են դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ անկմամբ: