Փորձաքննության եզրակացություն. Վալերի Պերմյակովն առողջ է
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ, ճանաչվել է առողջ: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Քննության շրջանակում անկացված հոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, զինծառայողը առողջ է, նա ամբողջությամբ գիտակցել է հանցագործության պահին իր կատարած գործողությունները:
Փորձաքննությունն անցկացվել է Գյումրիում տեղակայցած ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ որ այժմ գտնվում է նա:
«Փորձագետները հայտնաբերել են հոգեկան որոշ շեղումներ և խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա ճանաչվել է մտավոր առողջ»,- ասել է աղբյուրը:
Կոմերսանտն էլ գրում է, որ դատարանը երեկ երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս շարքային Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Պարզվել է նաև, որ Քննչական կոմիտեն խստացրել և հստակեցրել է ավելի վաղ նրան առաջադրված մեղադրանքները։ Մեղադրանք է առաջադրվել նաև նոր հոդվածներով, այդ թվում նաև ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածով (հանցագործության մասնակցությունը), համաձայն որի զինծառայողը հանցագործության անմիջական կատարողն է: Առաջադրված մեղադրանքների միայն երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան