Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտիի հետ:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, նախագահ Սարգսյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այնուհետև ՀՀ նախագահն ու պատվիրակության անդամները մասնակցեցին Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործունեություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ տեսակոնֆերանսին:
Հանդիպման ավարտից հետո, նախագահ Սարգսյանն այցելեց Վիտորիանո թանգարանային համալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Առաջին համաշխարհային պատերազմում զոհված անհայտ զինվորի հուշարձանին: