ԵՏՄ-ն քննարկում է ոչ թե ընդհանուր արժույթի ներդրում, այլ համակարգում. Տատյանա Վալովայա
ԵՏՄ տարածքում ընդհանուր արժույթի ներդրում դեռևս չի ծրագրվում, սակայն քննարկվում է արժութային համակարգման անհրաժեշտությունը։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
«ԵՏՄ համաձայնագրում ընդհանուր արժույթի մասին խոսք չկա։ Խոսակցությունները, որոնք ծագել են այդ առնչությամբ, վերաբերում են ոչ թե ընդհանուր արժույթի ներդրմանը, այլ ազգային արժույթների համակարգմանը և հեռանկարում արժութային միության անցման հնարավորությանը»,-ասել է Վալովայան։
Վերջինիս խոսքերով, արժույթների համակարգման հարցը դրվել էր դեռևս մի քանի տարի առաջ։
«Երբ մաքսային միություն է ստեղծվում, տարադրամների փոխարժեքների ցանկացած տատանում իր ազդեցությունն է թողնում փոխադարձ տնտեսական հոսքերի վրա։ Այդ խնդիրները չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է մակրոտնտեսական ինչպես նաև արժութային համակարգման բարձր աստիճան։ Դա արտացոլված է համաձայնագրում, և այժմ ակտիվորեն զբաղվելու ենք դրանով, ինչը, սակայն, չի ենթադրում ընդհանուր արժույթի ներդրում»,-ասել է Վալովայան։
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները